Ընկերուհու սպանության համար դատապարտված Պիստորիուսը 6-ի փոխարեն 13,5 տարի կանցկացնի բանտում24 նոյեմբերի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը վերանայել է ընկերուհու սպանության համար դատապարտված հայտնի պարալիմպիկ մարզիկ Օսկար Պիստորիուսի գործը՝ ավելացնելով ազատազրկման ժամկետից 6-ից մինչև 13,5 տարի: Դատախազությունը բողոքարկել էր դատարանի սկզբնական որոշումը՝ ապշեցուցիչ անվանելով այն: Ուստի վերջնական դատավճիռը վերանայվել է հօգուտ տուժած կողմի, գրում է Eurosport-ը BBC-ի վրա հղումով: Օսկար Պիստորիուսը դատապարտվել է սպանության համար 2013-ին: Պարալիմպիկ մարզիկը կրակել է զոհի վրա լողասենյակի դռան ետևից և առաջին լսումների ժամանակ չի խոստովանել, որ հանցագուծությունը կանխամտածվցած է եղել: Ավելի ուշ Պիստորիուսը ճշմարիտ ցուցմունքներ տվեց և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: 11 ամսական հասակում Պիստորիուսի ոտքերը ծնկներից ներքև հեռացրել են, քանի որ նա ի ծնե չի ունեցել նրբոլոքային ոսկորներ: Նա դարձել է Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն և մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային, բայց մեդալ չի տարել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |