Գրքի երևանյան փառատոնը մեկնարկել է. Գրքերը կվաճառվեն մինչև 30% զեղչով24 նոյեմբերի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Գրքի երևանյան առաջին փառատոնն մեկ հարկի տակ է համախմբել ընթերցողին, հրատարակչին ու գրողին։ Նոյեմբերի 24-ին մեկնարկած փառատոնի երեք օրերի ընթացքում ընթերցասերը հնարավորություն կունենա ընթերցել, ձեռք բերել ինչպես իր կողմից սիրված հեղինակների ստեղծագործությունները, այնպես էլ ծանոթանալ նոր ու ժամանակակից գրողների աշխատանքներին։ «Այս փառատոնը գալիս է լրացնելու այն բացը, որը կա ժամանակակից հայ գրականության հանրահռչակման գործում։ Վստահ եմ՝ Գրքի եռօրյա փառատոնի մասին դեռ երկար ենք խոսելու, քննարկելու և ամենակարևորը հիշելու»,- փառատոնի բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փառատոնի կազմակերպիչ, «Միհր» ստեղծագործողների միության նախագահ Շողակաթ Մլքե-Գալստյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ այսպիսով փորձ է արվում գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան ամրացնել, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնել: Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի կարծիքով՝այս փառատոնը վաղուց հասունացաց անհրաժեշտություն էր մշակութային կյանքում։«Մենք վաղուց կարիք ունեինք այսպիսի տոնի՝ գրականություն ստեղծողների, այն տարածողների և պարզապես ընթերցողների համար։ Կարծում եմ՝ փառատոնն ունի բոլոր նախադրյալները հետագայում վերածվելու ամենամյա միջազգային հարթակի»,- նշեց փոխնախարարը։ Եռօրյա փառատոնը կանցկացվի մի քանի փուլով՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որի ընթացքում գրքերը կվաճառվեն մինչև 30% զեղչով, վարպետության դասընթացներ։ Կլինի նաև ընթերցանություն և անտիպ գործերի մրցույթ, որին մասնակցության 133 հայտ կա։ Մրցանակային գումարները կփոխանցվեն հեղինակների ընտրած հրատարակիչներին, որոնք կպարտավորվեն մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։ Հաղթողները կորոշվեն մասնագիտական հանձնաժողովի ձայների՝ 60, հանրության ներկայացուցիչների ձայների 40 տոկոսով։ Ընթերցանության սրահում մրցույթի մասնակից հեղինակները կկարդան իրենց ստեղծագործությունները։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |