Երևանը ձմեռն աղ ու ավազով կդիմավորի![]() 24 նոյեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և պետի տեղակալ, Երևանի օպերատիվ շտաբի պետ Արտեմ Աբրահամյանը ստուգել են «Սանիթեք» ընկերության պատրաստվածությունը ձմռանը: Ըստ ստուգայցի արդյունքների՝ բոլոր մեքենասարքավորումները նախապատրաստված են, անվադողերն ու խոզանակները փոխարինվել են նորերով, ինչպես նաև ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ: Մեքենասարքավորումները նաև գործարկվել են, ստուգվել է դրանց տեխնիկական վիճակը: Նշվել է, որ տարբեր ընկերությունների հետ ձեռք են բերվել համաձայնություններ՝ առաջացած տեխնիկական խնդիրներն արագորեն լուծելու համար: Միաժամանակ կուտակվել է անհրաժեշտ ծավալի աղ ու ավազ. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ դրանք բաշխվելու են ոչ թե երկու, այլ՝ միաժամանակ չորս պահեստներից՝ աշխատանքների նպատակայնությունն ապահովելու համար: Աղ ու ավազ է բաշխվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային տներին՝ ներքին բակային տարածքներում օգտագործելու համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը կարևորել է նաև բնակիչների կողմից անվտանգության կանոնների պահպանումը՝ հատկապես վտանգավոր համարելով մաշված կամ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |