ՏՄՊՊՀ. Ձուն 2016-ի համեմատ աննշան է թանկացել24 նոյեմբերի 2017 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հավկիթի շուկայում 2017-ի նոյեմբերին՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ընդամենը 2-3 դրամի գնաճ է գրանցվել, այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: Նա ասաց, որ գնագոյացումը պայմանավորված է նաև սեզոնայնությամբ: «Սովորաբար, տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով՝ այդ թվում նաև պահանջարկի էական ավելացմամբ և ներկրումներով պայմանավորված, նկատվում են գնային որոշակի տատանումներ»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով նաև, որ ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններն անհիմն են՝ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով, ինչ՝ նախկինում: ՏՄՊՊՀ-ից հաստատեցին, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած նորզելանդական կարագի գինը շարունակական աճ է գրանցել մինչև հոկտեմբեր ամսվա վերջ. օգոստոս-սեպտեմբերին 1 կգ նորզելանդական կարագի գինը կազմել է մոտ 3.000 դրամ, մինչև հոկտեմբերի վերջ այն կազմել է 4.500 դրամ: «Վերջին մեկ ամսվա ընթացքում գինը եղել է կայուն, որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է բացառապես նորզելանդական կարագին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |