Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է24 նոյեմբերի 2017 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը։ Այն սահմանում է սկզբունքները, որոնցով նախանշվում են ԵՄ ու ԱլԳ 6 երկրների՝ ՀՀ, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հեռակա համագործակցության ուղիները տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: Մասնակից երկրների տարածքում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումներում նշվում է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |