Հայաստանի խորհրդարանի յոթ պատգամավորներ միացել են բողոքող ընդդիմությանը22 փետրվարի 2008 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին են միացել հայկական խորհրդարանի յոթ պատգամավորներ: Ինչպես հայտարարել է այսօր կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մանվել Ղազարյանը, ընդդիմադիր ուժերին միացել են Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամներ` անկուսակցական Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ Ռոստամ Գասպարյանը (անկուսակցական):Ինչպես հաղորդում է «Նովոստի-Առմենիան», Հայաստանի Հանրապետական կուսացկության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կուսակցությունում դեռեւս համապատասխան տեղեկատվություն չկա, եւ այն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանը տվյալ հայտարարությունը ծիծաղաշարժ է անվանել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |