Ֆիննախը՝ ՀՀ-ն ԵՄ «սև ցուցակում» ներառելու ռիսկի մասին․ Պատժամիջոցներից խոսել դեռ վաղ է24 նոյեմբերի 2017 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ի անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու, առավել ևս դրանից բխող պատժամիջոցների մասին խոսելը դեռևս վաղ է։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ ի պատասխան Bloomberg-ի հրապարակմանը, համաձայն որի Հայաստանը կարող է հայտնվել ԵՄ կողմից հարկային ապաստարան՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»։ Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ-ն «սև ցուցակում» կարող է ընդգրկել արդեն 2017 թվականի դեկտեմբերին: Որոշման նախագիծը պատրաստվել էր նոյեմբերի 21-ին: Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ: Ֆինանսների նախարարությունը նշել է, որ Երևանը 2017 թվականի հունվարից գտնվում է ակտիվ երկխոսության մեջ ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ: «Խմբի կողմից ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրամադրվել են սպառիչ պատասխաններ: Միևնույն ժամանակ, սահմանվել են իրատեսական ժամկետներ` անհրաժեշտության դեպքում առկա անհամապատասխանությունները խմբի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար», - նշել են նախարարության պարզաբանման մեջ: Հարկային ապաստարանների կամ օֆշորների դասակարգմամբ զբաղվող ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) կանոնագրքի խումբը ստեղծվել է 1998 թվականին, սակայն գործընթացը նոր փուլ է թևակոխել 2016 թվականից: ԵՄ հետ չհամագործակցող երկրների դասակարգման գործընթացը սկսվել է 2017 թվականի 2-րդ կիսամյակից: 2017-ի նոյեմբերին Financial Times-ը հայտնել էր, որ 53 երկիր զգուշացվել են հարկային օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին․ այլընտրանքը եվրոպական պատժամիջոցներն են։ Ըստ Bloomberg-ի, ԵՄ երկրները պատժամիջոցների մի քան տեսակ են քննարում, որոնց թվում է նշված երկրներում գրանցված ընկերությունների համար հարկերի ավելացումը, վերահսկման խստացումը, հարկվող շահույթի նվազեցման բացառումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |