ՀՀ-ն ու ԵՄ-ն ավիացիոն համաձայնագիր կստորագրեն․ €16 մլն հավելյալ շրջանառություն կապահովվի![]() 24 նոյեմբերի 2017 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ ավիացիոն համաձայնագիրը։ Այս մասին թվիթերյան իր հաշվում հայտնել է Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկը: «Նոր համաձայնագիրը կավելացնի ուղևորների թիվը մոտ 87.000-ով և ավելի քան €16 մլն-ի շրջանառություն կապահովի», - գրառման մեջ հայտնում է Վիոլետա Բուլկը: Համաձայնագիրը կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |