Սերժ Սարգսյանը ցավակցել է Եգիպտոսի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Եգիպտոսի նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։

«Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը և իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։

Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասվում է նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Վերջին տվյալներով ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի, 109 վիրավոր կա:

Պայթյունը որոտացել է մզկիթում աղոթքի ժամանակ, իսկ հետո ահաբեկիչները կրակ են բացել դուրս եկող մարդկանց ուղղությամբ: Եգիպտոսի նախագահն արտահերթ նիստ է հրավիրել իրավիճակը գնահատելու համար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---