Բաթումի հյուրանոցում հրդեհից 11 մարդ է զոհվել25 նոյեմբերի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Բաթումում «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ է զոհվել, 21-ը տուժել է: Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների, հրդեհի զոհ է դարձել Վրաստանի 10 քաղաքացի և Իրանի 1 քաղաքացի: Տուժածների թվում կան Իսրայելի և Թուրքիայի քաղաքացիներ: Հրդեհը սկսվել է հյուրանոցի 4-րդ հարկում տեղական ժամանակով մոտ 20:00-ին: Ենթադրվում է, որ բռնկման օջախը սպա կենտրոնում է եղել, որտեղ այդ ժամանակ «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցներն էին գտնվում: Բոլորը ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ ոք չի տուժել, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ բարձրակարգ 5-աստղանի հյուրանոցը չուներ արտաքին աստիճաններ: Հակահրդեհային համակարգ չունենալու պատճառով հյուրանոցը մի քանի ամիս առաջ տուգանվել էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |