ՀՀ-ն կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը

ՀՀ-ն կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-26-ը ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։

Փարիզյան համաժողովում Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում 2018-ին կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթնաժողովի ժամկետները, գագաթնաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---