The Times. Մխիթարյանը կարող է «Բորուսիա» վերադառնալ![]() 25 նոյեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», գրում է The Times-ը: Ըստ պարբերականի, ՄՅՈւ-ն դեմ չէ վաճառել 28-ամյա հայ ֆուտբոլիստին՝ փոխհատուցելու համար այն գումարի մի մասը, որը ծախսվել է նրա տրանսֆերի վրա 2016-ին: Եթե Մխիթարյանի հնարավոր վաճառքի վերաբերյալ անգլիական ակումբի ղեկավարության կարծիքը չփոխվի, «Բորուսիան» այն թիմերից մեկը կլինի, որը կարող է ձեռք բերել նրան և կարող է համապատասխան առաջարկ անել: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայի» կազմում 2013-2016թթ., որից հետո 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՄՅՈւ: Ընթացիկ խաղաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղի՝ իրացնելով 2 գոլ և 5 արդյունավետ փոխանցում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |