Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում

Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել: Նրա ելույթների մակարդակը գնալով վատացավ գոլերի, արդյունավետ փոխանցումների, բարձր ճնշման, մրցակցից գնդակը խլելու և այն օգուտի տեսակետից, որը պետք է թիմին բերի 10 համարի տակ խաղացող ֆուտբոլիստը: Դա բավարար էր այլ ֆուտբոլիստներին շանս տալու համար: Յուրաքանչյուրն արժանի է շանսի՝ ամեն ինչ պարզ է»,-ասել է Մոուրինյոն, գրում է Championat.com-ը ESPN FC-ի վրա հղումով:

ՄՅՈւ կազմում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի Անգլիայի և Չեմպիոնների լիգայի առաջնություններում՝ 2 գոլ խփելով և 5 արդյունավետ փոխանցում կատարելով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրվում է Մխիթարյանին ձեռք բերելու հեռանկարով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---