Շվեդիայի եկեղեցին հրաժարվել է Աստծուն տղամարդ համարել![]() 25 նոյեմբերի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի եկեղեցին այսուհետ գենդերային առումով նեյտրալ բառեր է օգտագործելու Աստծո մասին խոսելիս: Եկեղեցականները փոփոխություններ են կատարել ծառայությունների մատուցման կանոններում՝ հեռացնելով «Տեր» բառը: «Աստված» (God) բառը թույլատրվում է օգտագործել, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին Եկեղեցական ժողովի ժամանակ, որը Շվեդիայի եկեղեցու բարձրագույն օրենսդիր մարմինն է: Այն 251 անդամ ունի: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 20-ին՝ Սբ Երրորդության օրը: Շվեդիայի եկեղեցու առաջնորդ, Ուպսալայի արքեպիսկոպոս և աստվածաբանության դոկտոր Անտյե Յակելենը հայտարարել է, որ նման առաջարկներ քննարկվել են դեռևս 1986-ին: «Աստվածաբանության տեսակետից մենք գիտենք, որ Աստված վեր է սեռի մասին մեր պատկերացումներից, նա մարդ չէ»,-ասել է նա: Սակայն շվեդացի ոչ բոլոր աստվածաբաններն են համամիտ այդ տեսությանը: Աստվածաբանության պրոֆեսոր Քրիստեր Փալմբալդը հայտարարել է, որ որոշումը խարխլում է Սբ Երրորդության տեսությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |