Միջազգային ԶԼՄ-ները` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին․ ՌԴ-ն փաստաթղթում նախորդից քիչ սպառնալիք է տեսնում25 նոյեմբերի 2017 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը հիմնականում չեզոք արձագանք է գտել միջազգային մամուլում: Ի տարբերություն Արևելյան գործընկերության 2013-ի գագաթնաժողովի, որի ընթացքում Ուկրաինայի նախկին նախագահն անակնկալ կերպով հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից, այս անգամ ԵՄ-ին հաջողվեց շրջանցել տհաճ անակնկալները, գրում է Fox Business-ը: «ԵՄ-ն տարիներ վատնեց Հայաստանի հետ [Ասոցացման] համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, արդյունքում Հայաստանը ստորագրումից ընդամենը օրեր առաջ հայտարարեց ԵԱՏՄ-ին միանալու մասին», - գրում է կայքը և հավելում, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը, չնայած խորացնում է ՀՀ-ԵՄ գործակցությունը տնտեսական, էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում, չի առաջարկում ոչինչ Հայաստանի՝ եվրոպական ճամբարին լիարժեք անդամակցության ուղղությամբ: «ԵՄ դիվանագետներն իրենք են ասում, որ նպատակ չունեն ԱլԳ անդամ երկրներին Բրյուսելի և Մոսկվայի միջև երկընտրանքի առջև դնելու: Ռուսաստանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ Ադրբեջանին զենք վաճառելու միջոցով, որի հետ Հայաստանը տևական հակամարտության մեջ է», - եզրափակում է Fox Business-ը: Euobserver-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին: Գործակալությունը գրում է, որ նոր համաձայնագիրը չի կարող փոխարինել 2013-ին Հայաստանի կողմից չստորագրված Ասոցացման համաձայնագրին, այն չունի ազատ առևտրի բաղադրիչ, քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է: «Մոսկվան ավելի քիչ սպառնալիք է տեսնում այս համաձայնագրի մեջ, քան նախորդի», - գրում է գործակալությունը: Միևնույն ժամանակ գործակալությունը համարում է համաձայնագրի ստորագրումը անկյունքարային ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որը միջին մակարդակի վրա է դնում երկկողմ հարաբերությունները: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |