Մեսսին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ![]() 25 նոյեմբերի 2017 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Արգենտինացի ֆուտբոլիստը երկարացրել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը մինչև 2020/21 խաղաշրջանի ավարտը: Մեսսին «Բարսելոնայի» հիմնական կազմում է 2003-ի նոյեմբերից: Նոր պայմանագրով 30-ամյա Մեսսիի համար որպես պայմանագրից հրաժարվելու գումար նշված է € 700 միլիոնը, հայտնում է championat.com-ը: Ավելի վաղ «Բարսելոնան» մինչև կարիերայի ավարտը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |