$230-ոց փորձ կամ Black Friday-ի հետևանքները. Ինչպես հարստացրի անհայտ չինացիների25 նոյեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական խանութներում հաճախ որակյալ ապրանք չես գտնի, գներն էլ էապես տարբերվում են արտասահմանյանից, դե իսկ գին/որակ հարաբերակցության մասին էլ չեմ խոսում, ուստի տարիներ շարունակ օգտվում եմ հայտնի օնլայն առևտրի հարթակներից՝ Amazon-ից մինչև eBay, նույնիսկ՝AliExpress, լավ նոութբուք եմ գնել BestBuy-ից, պարբերաբար՝ մարզական կոշիկներ Nike-ից և այլն: Առցանց գնումների մոտ 10 տարվա փորձ ունեմ, որն իր մեջ ներառում է թե՛ հաջող ապրանք, թե՛ ուշացումով եկած, թե՛ չինացի վաճառողների հետ վեճեր, թե՛ ճանապարհին կորած ապրանքի դիմաց վերադարձված գումար: Այսքան տարիների ընթացքում երբեք փող չեմ կորցրել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ լինում է առաջին անգամ: Այս «սև ուրբաթն» ինձ համար իսկապես սև դարձավ: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում զեղչերն ավելի շուտ ձևական բնույթ են կրում, չէի պլանավորում գնալ քաղաքի մոլերից մեկը նախապես թանկացված և ձևականորեն 10 տոկոսով էժանացված ապրանք գնելու և ավելորդ հրմշտոցի մեջ ընկնելու, ուստի սովորականի պես նստած էի համակարգչի առջև, երբ աչքովս ֆեյսբուքյան գովազդ ընկավ՝ ինչ-որ բրիտանական enkitchenshop.com կայքն առաջարկում էր շատ լավ զեղչերով խոհանոցային պարագաներ՝ կաթսաներից մինչև միկրոալիքային վառարաններ: Դե ո՞ր կնոջ ոտքերը չեն թուլանա զեղչված կաթսաներից: Մտա, ուսումնասիրեցի կայքը, նոր չէր, մի քանի տարվա կայք էր, ողջ աշխարհով առաքում ունեին, կանոնների բաժնում ամեն ինչ մանրամասն գրված էր՝ ինչպես գնել, ինչպես վճարել, ինչ իրավունքներ կան վերադարձի և փոխանակման, քանի օրում կառաքեն և այլն: Ոչ այնքան մանրակրկիտ ուսումնասիրությունս ցույց տվեց, որ կայքը վստահելի է, 80 տոկոս զեղչը, կարծես, քնեցրել էր ուղեղիս ռացիոնալ կիսագունդը: Գրանցվեցի կայքում, ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ, ընտրեցի փոքրիկ վառարան ինձ համար և 2 հավաքածու ամանեղեն, որից մեկը պետք է դառնար մայրիկիս ամանորյա նվերը: Ընտրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմեց մոտ 95 դոլար, վճարեցի բանկային քարտով, որի վրա կար մոտ 500 դոլար և սկսվե՜ց. բանկից վրա-վրա 2 sms եկավ, որ ինչ-որ անհայտ ծագման չինական կայքերի հաշվին փոխանցել եմ 110 և 120 դոլար: Ուղեղիս ռացիոնալ կիսագունդը զարթնեց, հասկացա հիմարությանս մասշտաբները, փորձեցի արագ չեղարկել գործարքը, ոչինչ չստացվեց. չեղարկման կոճակը կայքում բացակայում էր, նամակ գրել չէր լինում՝ վերադառնում էին: Արագ զանգահարեցի բանկ, այնտեղից հայտնեցին, որ 2 գործարք է կատարվել չինական յուանով անհայտ ծագման կայքերի օգտին, արագ արգելափակեցի քարտս, որ մնացած 270 դոլարն էլ չտանի: Մտահոգիչ էր նաև այն հանգամանքը, որ բանկից չէին զանգահարել գործարքը հաստատելուց առաջ, սովորաբար զանգահարում են, բայց այս անգամ ասացին, որ գործարքը «կասկածելի չի թվացել», ինչ-որ անհասկանալի անվանումներով չինական 2 կայքի օգտին 1 րոպեում արված գործարքները կասկածելի չեն թվացել, մինչդեռ մի քանի անգամ ՀՀ-ում արված ավելի մանր գնումների դեպքում զանգահարել են հաստատումից առաջ: Ինչևէ, գումարն արդեն կորցրել էի: Մասնագետներից տեղեկացա, որ այդ բրիտանական կայքն իրոք նորմալ կայք է եղել, բայց վաղուց չգործող, և Black Friday-ից առաջ այն ուղղակի հաքերային հարձակման է ենթարկվել, ինչ-որ չինացիներ են կոտրել, և այդ կայքից արված բոլոր գնումների վճարները փոխանցվում էին այլ՝ հատուկ այդ նպատակով նոր ստեղծված չինական կայքերի հաշիվներին: Բանկում դիմում գրեցի, սպասում եմ. ասել են, որ մինչև 40 օր կարող է տևել, և չկա որևէ երաշխիք, որ գումարս կվերադարձնեն: Նաև պետք է դիմեմ ՀՀ Ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժին, խոստացան զբաղվել գործով, տեսնենք՝ ինչ կստացվի: Դե իսկ այս «սև ուրբաթից» ինձ մնաց լավ փորձ, կաթսաների հանդեպ արդեն արմատացած ատելություն և այս 230 դոլար արժողությամբ պատմությունը: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |