Կանանց ինքնապաշտպանության գծով մարզիչը՝ «Միսս Տիեզերք»![]() 27 նոյեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - «Միսս Տիեզերք-2017» տիտղոսը նվաճել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Դեմի Լի Նել-Փիթերսը: Այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 27-ին Լաս Վեգասում: Երկրորդ տեղում է Կոլումբիայի ներկայացուցիչ Լաուրա Գոնզալեսը, 3-րդում՝ Դավիան Բենեթը Ճամայկայից, գրում է Deutsche Welle-ն: Մրցույթի հաղթող Դեմի Լի Նել-Փիթերսը 22 տարեկան է, բիզնես-մենեջմենթ է ուսումնասիրել Հյուսիսարևմտյան համալսարանում: Նա նաև օգնում է կանաց սովորել ինքնապաշտպանվել և պատրաստվում է դերասանուհու կարիերային: «Որպես «Միսս Տիեզերք» պետք է վստահ լինեք, թե ինչ անձնավորություն եք դուք: Եվ «Միսս Տիեզերքն» այն կինն է, որը բազում վախեր է հաղթահարել, և այդպիսով կարող է օգնել շատ կանանց հաղթահարել իրենց վախերը»,-ասել է Նել-Փիթերսը: «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվում է 1952-ից: 1996-2015թթ. գեղեցկության մրցույթի անցկացման իրավունքները պատկանել են ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |