2017-ի լավագույն սմարթֆոնները հայտնի են27 նոյեմբերի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - TechRadar պարբերականը կազմել է 2017-ին շուկայում հայտնված 15 լավագույն սմարթֆոնի վարկանիշը: Առաջին և երկրորդ տեղերում են հարավկորեական Samsung կորպորացիայի արտադրանքը՝ Galaxy S8 և Galaxy S8 Plus սմարթֆոնները: Փորձագետները գնահատել են գաջեթների տեսախցիկների որակը, գործողությունների արագությունն ու դիզայնը: Եռյակում է նաև Google Pixel 2 սարքը՝ «շուկայում լավագույն տեսախցիկի և դիսփլեյի համար»: Apple ընկերության արտադրանքը չկա առաջին եռյակում: 4-րդ հորիզոնականը զբաղեցրած iPhone X-ը լրագրողները քննադատել են «անհավանական թանկության» համար՝արժանին մատուցելով «փայլուն էկրանին և հզոր կառուցվածքին»: Իսկ iPhone 8 Plus-ը 9-րդ տեղում է, փորձագետները այս դեպքում նշել են «անլար լիցքավորումը, հզոր մարտկոցը, հնացած դիզայնն ու թանկությունը», գրում է Lenta.ru-ն: Վարկանիշում ընդգրկվել են նաև Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30, LG G6-ը, OnePlus 5T-ն, Google Pixel 2 XL-ը, Sony Xperia XZ Premium-ը, HTC U11-ը, iPhone 8-ը, Honor 9-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |