Իսրայելցի օրենսդիրը քննադատել է երկրի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը27 նոյեմբերի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը քննատադել է երկրի՝ զենքի արտահանման քաղաքականությունը, մասնավորեպես Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը: CTech գործակալության փոխանցմամբ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառման մեջ իսրայելցի օրենսդիրը անդրադարձել է Aeronautics Defense Systems ընկերության՝ 2017-ի ամռանը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի փորձարկման դեպքին: Թամար Զանդբերգը պահանջել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանից կասեցնել ընկերության՝ Ադրբեջանին մահացու ԱԹՍ-ների վաճառքի լիցիենզիան: Նա գրել է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ ադրբեջական AZAD Systems գործարանը կարող է արտադրել Aeronautics ընկերության Orbiter 2, Killer1 ԱԹՍ-ների դետալներ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է արտադրել ընկերության ԱԹՍ-ները, նույնիսկ եթե դրանց մատակարարման լիզենցիան կասեցվի, նկատում է իսրայելցի օրենսդիրը: Նոյեմբերին Իսրայելում քրեական գործ է հարուցվել Aeronautics Defense Systems ընկերության դեմ՝ 2017-ի ամռանը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի փորձարկման մեղադրանքով: Զենքի վաճառքի կասեցման որոշումը եղել է այն բանից հետո, երբ ադրբեջանցիների խնդրանքով ընկերությունը փորձարկել է Orbiter 1K մոդելի ԱԹՍ-ն հայկական դիրքերի վրա` Լեռնային Ղարաբաղում: «Գեներալ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ, հուլիսի 7-ին փորձարկման արդյունքում երկու հայ զինվոր էր վիրավորվել»,-գրում էին իսրայելակամ ԶԼՄ-ները: Aeronautics-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ ընկերությունը $20 մլն-ի պայմանագիր ունի Ադրբեջանի հետ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառեց Իսրայելի կողմից վաճառած կամիկաձե դրոնները: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականների ջոկատ տեղափոխող ավտոբուսը, զոհվեց 7 մարդ: Հայաստանն իր բողոքն էր արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |