Discovery. Հայաստանի զիփլայնն ամենագրավիչն է աշխարհում (վիդեո)

Discovery. Հայաստանի զիփլայնն ամենագրավիչն է աշխարհում

PanARMENIAN.Net - Հայաստանի զիփլայնն ամենագրավիչն է բոլոր գոյություն ունեցողներից: Այսպես է բնութագրել Հայաստանում գործող ամենաերկար զիփլայնը հանրահայատ Discovery հեռուստաալիքը:

Սյուժեն կառուցված է վիրտուալ իրականության ռեժիմով՝ դա թույլ է տալիս հանդիսատեսին գնահատել զիփլայնից բացվող հայաստանյան գեղեցիկ տեսարանները:

Yell Extreme Park նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

Զիփլայնի ստեղծման մասին պատմում է գաղափարի հեղինակը՝ Տիգրան Չիբուխչյանը, որի երազանքն է եղել, ինչպես նշում է հեռուստաալիքը, ամենաէքստրեմալ սպորտաձևերի զբոսավայր ստեղծելը: «Ես օրական 20 ժամ էի աշխատում...Մենք մտադիր էինք բացել աշխարհի ամենաերկար զիփլայնը, որի երկարությունը 2770 մ է: Մեր նպատակն է ադրենալինի 10 վայրկյան նվիրել յուրաքանչյուրին: Մենք հպարտ ենք, որ ամենաէքստրեմալ ժամանցի վայրն ունենք Հայաստանում»,-պատմել է նա:

Հեռուստաալիքը հավելում է նաև, որ Չիբուխչյանի նպատակներից մեկն է մեծագույն տպավորություններ պարգևել մարդկանց:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գործող աշխարհի ամենաերկար զիփլայնն ունի 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևում է 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---