Իտալացի գրողն ադրբեջանական գազամուղի կառուցման սաբոտաժի կոչ է արել27 նոյեմբերի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Իտալացի հայտնի գրող Էրրի դե Լուկան կոչ է արել սաբոտաժի ենթարկել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցումը, որով բնական գազն Ադրբեջանից պետք է առաքվի Իտալիա: Այդ մասին գրողը հայտարարել է ուսանողների հետ հանդիպմանը Լեչչեում, որը գտնվում է Մելեդունյոյում գազամուղի կառուցման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, գրում է contact.az-ը իտալական ԶԼՄ-ների վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ: Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել: Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք: 2017-ի մարտին Իտալիայի Պետական խորհուրդը գազամուղի շինարարության արտոնություն է տվել, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն այս հարցում: Իտալիայի Գերագույն վարչական դատարանը նույնպես որոշում է կայացրել գազամուղի շինարարությունը շարունակելու մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |