Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը

Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նույն օրը նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---