ԵՄ. Ընտրությունները Հայաստանում` կարեւոր մի քննություն երկրում, անցկացվել են հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան23 փետրվարի 2008 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, Եվրոպական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Եվրոպական Միությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանում մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը, որը եզրակացրել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում, իբրեւ ժողովրդավարության կարեւոր մի քննություն երկրում, անցկացվել են հիմնականում ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ ստանդարտներին համապատասխան: ԵՄ-ն ողջունում է այն անկեղծ ջանքերը, որոնք ձեռք էին առնվել նախորդ ընտրությունների թերությունները վերացնելու ուղղությամբ»,- նշվում է ուղերձում: Սակայն, ԵՄ-ն նաեւ նշում է, որ եղել են տեղեկություններ, որոնք մտահոգություն են առաջացրել ընտրական գործընթացի վերաբերյալ եւ որ հետագա բարելավումներ են անհրաժեշտ, որպեսզի լուծվեն առկա թերությունները: ԵՄ-ն, մասնավորապես, դիտարկում է, որ համաձայն ԺՀՄԻԳ-ի, անհրաժեշտ է բարելավել եւ լրացուցիչ քաղաքական կամք դրսեւորել ընտրական գործընթացի վերաբերյալ հանրային վստահության, պետական եւ կուսակցական գործառույթների միջեւ հստակ տարանջատման եւ թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծման հետ կապված մտահոգությունների առնչությամբ: «ԵՄ-ն սպասում է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին եւ կոչ է անում պատկան մարմիններին` եղած բողոքները պատշաճ ստուգելու եւ թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկել քայլեր»,- ընդգծվում է Եվրամիության ուղերձում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |