Ծաղկաձորում արագընթաց սահնակային սահուղի կբացվի (վիդեո) 27 նոյեմբերի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում արագընթաց «Տոբոգգան» սահնակային սահուղիկբացվի, որի հեղինակներն են ձեռներեցներ Մաքսիմ Սիչովն ու Սեյրան Հարությունյանը: Դա կլինի Հայաստանում նմանատիպ առաջին սահուղին, որը կբացվի 2018-ի հուլիսի 1-ին: Ինչպես կարծում են գործարարները, «Տոբոգգանը» մի նոր վառ էջ կբացի Ծաղկաձորում ընտանեկան հանգստի կազմակերպման և ժամանցային ծառայությունների զարգացման մեջ, կնպաստի քաղաքի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության աճին: Նախագծի իրականացման համար հեղինակները որոշել են մոտ 1,5 մլն դոլար ներդնել ICO-արշավի միջոցով, ինչը հնարավոր է բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով: Սահուղին ամենից շատ հիշեցնում է բոբսլեյի համար նախատեսվածները, առավելագույն արագությունը կարող է հասնել 40կմ/ժ, երկարությունը՝ 1025 մ է: «Եթե ձեզ համար դա շատ արագ է, կարող եք նվազեցնել արագությունը՝ օգտվելով արգելակման բռնակներից: Ադրենալինի զգացողության առումով մեր սահուղիները առավել համեմատելի են քարթինգի հետ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ընտրել ենք ամենամեծ երաշխիքները տվող «Վիգանդ» ընկերությունը: Ընկերության կողմից պարտադիր պայման է հավաստագրումը TÜV SÜD-ում, որը փորձաքննության ճանաչված առաջատար է այդ ոլորտում: Արգելակման 2 բռնակները, ամրակապերը, պաշտպանիչ ցանցերը, ավտոմատ արգելակումը եզրագծում, ինտերվալների պահպանումը սահնակների միջև՝ այս ամենը սահումը դարձնում է առավելագույնս անվտանգ, ինչը շատ կարևոր է, քանի որ սահուղու թողունակությունը ժամում 500 մարդ է», - պարզաբանել է Մաքսիմ Սիչովը: Ենթադրվում է, որ սահուղին աշխատելու է կլոր տարին, ցանկացած եղանակի, շուրջօրյա: ICO-արշավին կարելի է մասնակցել ՝ ձեռք բերելով տոկեններ, որոնք կարելի է փոխանակել 1 լիարժեք ուղևորության համար նախատեսված տոմսի հետ: Դրանք արդեն վաճառվում են սահուղու կայքում: Տոկենի վաճառքի գինն այժմ $4 է, 1 ուղևորության տոմսի գինը շահագործումից հետո կլինի $5-6,5, կախված օրից: 2018-ի հուլիսից տոկենները հնարավոր կլինի փոխանակել մեկ լիարժեք երթուղու տոմսի հետ կամ հետ վաճառել«Տոբոգգանին»՝ 25% հավելավճարով: Նախագծի նպատկան է ոչ միայն զբոսաշրջիկների ներգրավումը Ծաղկաձոր, այլ նաև ՌԴ և ՀՀ բարեկամության ամրապնդումը: Աշխարհում նմանատիպ 400 սահուղի կա: «Տոբոգգանի» հաջողության համար տարեկան պետք է վաճառել առնվազն 90.000 տոմս: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |