Սմարթֆոնից կախում ունեցողների համար հատուկ սարք է ստեղծվել![]() 27 նոյեմբերի 2017 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Ավստրիացի դիզայներ Քլեմենս Շիլինգերը սմարթֆոնից կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ The Substitute Phone սարքն է ստեղծել: The Verge կայքը գրում է, որ սարքը սմարթֆոնի իմիտացիա է ստեղծում: Այն նախագծվել է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մշտապես սմարթֆոնն իրենց ձեռքում պահելու սովորություն ունեն կամ ձանձրանում են երկար հերթերում: The Substitute Phone-ը ունի գրեթե նույն կշիռը ինչ սմարթֆոնը, պատրաստված է պլաստիկից: Սարքի մեջ տեղադրված են քարե գնդիկներ, որոնք ստեղծում են սմարթֆոնի էկրանին մատների հպումով հաճախակի կատարվող գործողությունների իմիտացիա, օրինակ` թերթել, մեծացնել և փոքրացնել պատկերը, արգելաբացել հեռախոսը և այլն: Քլեմենս Շիլինգերը հայտնել է, որ սարքը նախատեսվում է վաճառքի հանել, սակայն դեռևս հստակ ժամկետներ հայտնի չեն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |