Սվիտալսկի. ԵՄ-ն ՀՀ հետ վիզաները կազատականացնի մինչև 2020-ը28 նոյեմբերի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների հետ Հայաստանի վիզայի ռեժիմի ազատականացումը տեղի կունենա մինչև 2020 թվականը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Բայց դրա համար Հայաստանը նախ պետք է իրավական, վարչական և ինստիտուցիոնալ որոշակի կարգավորումներ իրականացնի, հայտգնում է «Sputnik Արմենիան»։ «Մենք և մեր գործընկերները կանենք ամեն բան, որ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի: Իհարկե, համաձայնագիրը շատ կարևոր է երկու կողմերի համար, բայց ոչ պակաս կարևոր է դրա լավ իրագործումը»,-ասել է Սվիտալսկին: ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումից և նոր ձևավորվող ՀՀ-ԵՄ հարաբերություններից ժամանակի ընթացքում օգուտ կքաղեն Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Անդրադառնալով գնահատականներին, թե համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև՝ Սվիտալսկին ասել է. «ԵՏՄ-ի անդամ պետությունների հետ այլ համաձայնագրեր ունենք, բայց Հայաստանի հետ համաձայնագիրը շատ ավելի հավակնոտ է, ավելի առարկայական, ավելի դրական։ ԵՄ-ն չի ցանկանում բաժանարար գծեր գծել Եվրոպայում։ Այո, իսկապես ուզում ենք կամուրջներ կառուցել մեր բոլոր գործընկերների հետ։ Հայաստանի դեպքում կամուրջի սկզբունքն իսկապես տրամաբանական է»։ Պյոտր Սվիտալսկին նաև ընդգծել է, որ համաձայնագիրը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։ Նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |