Նիկոլաս Բերնս. Կոսովոն եզակի դեպք է իր միջազգային ձեւակերպման տեսանկյունից

PanARMENIAN.Net - Կոսովոն եզակի դեպք է իր միջազգային ձեւակերպման տեսանկյունից եւ ոչ մի դեպքում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, այդ դեպքը չի կարող նախադեպ ստեղծել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եղակալ Նիկոլաս Բերնսը:



Նրա կարծիքով, Կոսովոյի մոդելի եզակիությունը նրանում է, որ ՄԱԿ-ը իր վերահսկողության տակ է առել Կոսովոն Սերբիայի հետ պատերազմից հետո 1999 թվականին, եւ այն ժամանակից ի վեր տարածաշրջանում այդ կառույցն է ղեկավարել: «ՄԱԿ-ի ներկայացուցիչը Կոսովոյում վերահսկվող անկախություն է առաջարկել: Եւ այսօր Եվրոպայի երկրների մեծամասնությունը, ինչպես եւ ԱՄՆ-ն, ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Դրանում է կայանում Կոսովոյի յուրօրինակությունը, եւ նման տարբերակներ չկան աշխարհում որեւէ տեղ»,- նշել է Բերնսը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---