ԼՂՀ-ում չեն կազմավորվել եւ չէին կարող կազմավորվել ընտրատարածքներ ՀՀ նախագահի ընտրությունների անցկացման համար

PanARMENIAN.Net - ԼՂՀ տարածքում չեն ձեւավորվել ընտրատեղամասեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման համար եւ չէին էլ կարող ձեւավորվել, քանի որ դա կհակասեր ԼՂՀ Սահմանադրությանը: Այդ մասին ասվում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ >Սերգեյ Նասիբյանի հայտարարության մեջ: Նրա խոսքերով, Ադրբեջանի իշխանությունները հավատարիմ են մնում քաղաքական շանտաժի եւ ապակայունացման քաղաքականությանը եւ հերթական անգամ ապարդյուն ջանքեր են նախաձեռնել Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վարկաբեկելու համար: «Այս անգամ առիթ հանդիսացան Հայաստանի նախագահական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար եւ թափանցիկ»,- նշվում է Նասիբյանի հաղորդագրության մեջ:



Սերգեյ Նասիբյանն ընդգծել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԿԸՀ քարտուղար Նատիկ Մամեդովը ԶԼՄ-ների միջոցով եւ միջազգային կազմակերպություններին դիմելու ճանապարհով, ապակողմնորոշում են միջազգային հանրությանը անհիմն հայտարարություններով այն մասին, որ Հայաստանի նախագահական ընտրությունների շրջանակներում ԼՂՀ տարածքում ընտրատեղամասեր են ստեղծվել:



«ԼՂՀ ԿԸՀ-ն ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ ԼՂՀ տարածքում Հայաստանի նախագահական ընտրությունների շրջանակներում ոչ մի ընտրատեղամաս չի ստեղծվել, քանի որ դա չէր համապատասխանի ԼՂՀ Սահմանադրությանը»,- ասվում է փաստաթղթում: Նասիբյանը ուշադրություն է հատկացնում այն փաստին, որ Ադրբեջանի հերթական սադրանքները անպատասխան են մնացել, քանի որ միջազգային դիտորդները համոզվել էին որ բոլոր ընտրատարածքները բացառապես ՀՀ տարածքում էին, հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---