Թուրքիան որոնում է Հայաստանով Գերմանիա փախած նախկին դատախազներին28 նոյեմբերի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գերագույն դատարանն Ինտերպոլին է փոխանցել 3 նախկին դատախազի անձնական գործերը՝ պահանջելով միջազգային հետախուզում հայտարարել: Ցուցակում են Զեքերիա Օզը, Ջելալ Կարան և Մեհմեդ Յուզգեչը: Նրանց բոլորին կասկածում են Գյուլենի Ֆետո կազմակերպությանը հարելու մեջ: Նախկին դատախազները հեռացել են Թուրքիայից 2015-ին և Վրաստանի ու Հայաստանի տարածքով հասել Գերմանիա: Անկարան պահանջել էր Բեռլինից արտահանձնել նրանց, սակայն պատասխան չի ստացել: Պաշտոնական Բեռլինը Ֆեթուլահ Գյուլենի շարժումը համարում է «կրոնական ուղղվածության կազմակերպություն»` մերժելով նուրսիստներին հետապնդելու Անկարայի պահանջը: Մերկելի կառավարությունը նաև խոստովանում է, որ զգալի ֆինանսական միջոցներ է տրամադրում նուրսիստներին» Ըստ թուրքական իշխանությունների, Գյուլենի գլխավորած գաղտնի կազմակերպության նպատակը իշխանափոխությունն է Թուրքիայում: Բոլոր վերոնշյալ դատախազները գործեր էին վարում՝ կապված կոռուպցիայի հետ իշխանության վերին շերտերում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: 2013-ին կասկածի տակ հայտնվեցին նույնիսկ նախագահ Էրդողանի ընտանիքի անդամները, մասնավորապես, նրա որդի Բիլյալ էրդողանը: «Մեծ կաշառք» գործողության շրջանակում 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ ձերբակալվեց, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել էին կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: 4 նախարար ստիպված եղան հրաժարական տալ, այդ թվում ներքին գործերի նախարարը: Նրանց մեղադրում էին թենդերների հետ մեքենայությունների, պաշտոնեական դիրքի չարաշահումների, կաշառք վերցնելու մեջ: Սակայն 2014-ին որոշվեց, որ բավարար ապացույցներ չկան, ինչպես չկան հիմքեր քրեական հետապնդման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |