ՀՀ-ն սահմանին հայտնաբերված ադրբեջանցու դին փոխանցել է Ադրբեջանին

ՀՀ-ն սահմանին հայտնաբերված ադրբեջանցու դին փոխանցել է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլիի դին փոխանցվել է Ադրբեջանին:

Զինծառայողի դին փոխանցվել է նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում: Դին փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամների ներկայությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---