«Միր 24». Հայաստանի ատամնաբույժներն ու պլաստիկ վիրաբույժները լավ համբավ ունեն![]() 28 նոյեմբերի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Բժշկական ծառայությունների ցածր գները Հայաստանում գնալով ավելի գրավիչ են դարձնում երկիրն օտարերկրացիների համար: Զբոսաշրջիկների 10-րդ մասը Հայաստան է գալիս առողջապահական նպատակներով, որտեղ բուժօգնության մակարդակը չի զիջում միջազգային չափանիշներին: Այդ մասին ավում է «Միր 24»-ի տեսանյութում: Արուսյակ Գյոդակյանը Ռուսաստանից առաջին անգամ է Հայաստանում՝ նա որոշել է ոչ միայն տեսնել երկիրը, այլ նաև այցելել ատամնաբույժի: «Այստեղ ամեն ինչ շատ որակյալ են անում և մատչելի գնով», -ասել է նա: Աղջկան Հայաստանում օգնելու են ճիշտ դիրքում ֆիքսել ծնոտը, որպեսզի ատամի բրեկետների կամ իմպլանտների տեղադրման ժամանակ ատամնաշարը չխախտվի: «Մեր այցելուների 40%-ն արտերկրից է: Առավել հաճախ գալիս են Վրաստանից, երկրորդ տեղում Ռուսաստսանի և Չինաստանի քաղաքացիներն են»,-նշում է բժիշկ-օրթոպեդ Հայկուշ Ալեքսանյանը: Տեսանյութում ասվում է, որ տարածվում է նաև հայ պլաստիկ վիրաբույժների համբավը: Մեկ գոհ հաճախորդը հաջորդ տարի ուղարկում է բարեկամին կամ ծանոթին: Բավականին մեծ դերակատարում ունեն այդ հարցում նաև սոցցանցերը: Նշվում է, որ բուժման նպատակով զբոսաշրջիկների հիմնական հոսքը գրանցվում է ամռանն ու գարնանը: ՀՀ կլինիկաներից շատերը կսկսել են հատուկ տուրեր կազմակերպել: Այդպիսի տուրերը ներառում են ավիատոմսը, կացությունն ու բուժծառայությունները: Այժմ նրանք մտադիր են նաև էքսկուրսիաներ ընդգրկել փաթեթում: ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակում, որն օգնելու է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը երկրում, ասվում է ռեպորտաժում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |