Մայր Աթոռում նշել են 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակը![]() 28 նոյեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ նշվել է 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Տաճարում կատարվել է հանրապետական մաղթանք: Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, 5-րդ բրիգադի կամավորականներ, երիտասարդ և պատանի երկրապահներ: Զորամիավորումը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին : Այն մասնակցել է Արցախի ավելի քան 50 բնակավայրերի ազատագրմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |