Yandex-ն ինքնակառավարվող տաքսի է փորձարկել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ռուսական Yandex ընկերությունն առաջին անգամ փորձարկել է իր ինքնակառավարվող տաքսիի նախատիպը ձնառատ ճանապարհի վրա: Techcrunch կայքը գրում է, որ մեքենան փորձարկման ընթացքում ինքնուրույն հաղթահարել է 300 կմ: Ինքնակառավարվող տաքսիի համակարգը նախատեսված է միայն իդեալական երթևեկության և անթերի ճանապարհների համար. ինչպես վարորդները, այս համակարգը նույնպես պետք է պատրաստ լինի ոչ բարենպաստ եղանակային պայմաններին: Ընկերությունը դեռևս չի փորձարկել մեքենան երթևեկության մեջ, ինչն ըստ էության ամենամեծ մարտահրավերն է, որը համակարգը պետք է կարողանա հաղաթահարել: Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է երթևեկության մեջ ինքնակառավարվող մեքենաների գործածությունը: Նախագծի ղեկավար Դմիտրի Պոլիշչուկի խոսքով՝ ընկերությունը հույս ունի, սակայն, որ 2018 թվականին հնարավորություն կունենա փորձարկել ինքնակառավարվող տաքսին երթևեկության մեջ: «Մենք փորձարկելու ենք մեքենան ամբողջ ձմեռ, որպեսզի համոզվենք, որ մեր տեխնոլոգիան անվտանգ է»,- ասել է Դմիտրի Պոլիշչուկը: Yandex-ն ինքնակառավարվող տաքսիի նախատիպն առաջին անգամ ներկայացրել է 2017-ի մայիսին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |