«Երևակի» սաները մասնագիտական այցով եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում29 նոյեմբերի 2017 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանում պատասխանատու գործարար մշակույթի մոդել ձևավորած ընկերություն, երիտասարդներին մշտապես հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել գործարար կառավարման իր մշակույթը՝ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց առավելագույն օգտակար լինելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող՝ արդեն ավանդույթ դարձած «բաց դռների օր» միջոցառման շրջանակներում, ընկերությունը հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների սաներին: Հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմությանը և հեռառահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններին: Մասնավորապես՝ «Երևակ» կրթահամալիրի սաները շրջեցին գրասենյակով, այցելեցին գործառնական առանցքային ստորաբաժանումներ, այդ թվում նաև՝ Զանգերի ու սպասարկման կենտրոնները: Շրջայցի ավարտին դպրոցականները հանդիպեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի հետ: Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին խորհուրդներ տվեց մասնագիտական կողմնորոշման և ընտրության գործում ու պատասխանեց նրանց հարցերին: «Ճանաչողական այսօրինակ հանդիպումները շատ կարևոր են փորձի փոխանակման, մասնագիտության ճիշտ ընտրության և երիտասարդներին՝ ընկերության հաջողված օրինակով առաջնորդելու տեսանկյունից: Տարբեր ոլորտներում ընդգրկված՝ ընկերության փորձառու մասնագետների հետ շփվելու և նրանցից խորհուրդներ ստանալու հնարավորությունները միտված են երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանն ու անփոխարինելի են հետագա մասնագիտական կրթության վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը այն երիտասարդների հետ, որոնք ցանկանում են տեղեկություններ ստանալ հեռահաղորդակցության ոլորտի, կառավարման մշակույթի և ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |