Բարսեղյան․ Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները29 նոյեմբերի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԿԲ կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը դրական քայլ էր, որը նպաստեց բանկային համակարգում կոնսոլիդացիայի ու արդյունավետության բարձրացմանը և որոշ չափով նոր գումար բերեց երկիր։ Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ՀՀ-ում բանկերի տոկոսադրույքների փոփոխության միտումներին նվիրված առցանց հարցուպատասխանի ընթացքում։ Նա նշեց, որ արդյունքում բանկային համակարգում կապիտալի ավելցուկ ու իրացվելիության պահանջ է առաջացել, ինչն ազդել է տոկոսադրույքների վրա։ «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացումը ներքև մղեց տոկոսադրույքները, ու վերջին ամիսներին դրանց նվազման գործոններից մեկը հենց ԿԲ պահանջն էր», - ասաց նա։ Բարսեղյանի խոսքով, չնայած ԿԲ որոշման դրական ազդեցությանը, կարելի էր կապիտալի նվազագույն չափն աստիճանաբար ավելացնել։ «Գուցե և ավելի ճիշտ կլիներ, որ կապիտալի ավելացման որոշակի ժամանակացույց լիներ, որպեսզի տոկոսադրույքներն աստիճանաբար նվազեին՝ կարճաժամկետ կտրուկ փոփոխությունները հնարավորինս բացառելով», - ասաց նա։ ԿԲ-ն բարձրացրել էր բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափն 2015 թվականին՝ սահմանելով, որ 2017 թվականի հունվարի մեկից այն պիտի կազմի 30 մլրդ դրամ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Որոշումը պայմանավորվում էր բանկերի խոշորացման ու տնտեսական տարբեր իրավիճակներում դիմակայելու ունակության ամրապնդման անհրաժեշտությամբ։ Միավորումների արդյունքում 2017-ից ՀՀ-ում մնաց 17 բանկ` 2015-ին 19-ի փոխարեն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |