Որ երկներից են ավելի շատ այցելել Հայաստան

Որ երկներից են ավելի շատ այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 1,5 մլն այցելություն է կատարվել Հայաստան: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների թվով:

Հայաստան այս երկրի քաղաքացիների կատարած այցելությունների թիվը 349.800 է, ինչը կազմում է այցելությունների ընդհանուր թվի 23%-ը:

137.938 այցելությունով երկրորդ տեղում Իրանն է, երրորդում՝ Վրաստանը, չորրորդում՝ ԱՄՆ-ն, հինգերորդում՝ Ֆրանսիան: Այս երկրներից նույն ժամանակահատվածում Հայաստան այցելությունների թիվը կազմել է համապատասխանաբար՝ 76.522, 32.701 և 15.628:

Դեպի Հայաստան այցելություններ հիմնականում կատարվել են Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, ԱՊՀ տարածաշրջանի երկրներից: Հեռավոր Ասիայից ցուցակի մեջ ընդգրկվել են նաև Ֆիլիպինները, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան:

Ցուցակում այցելությունների թվով ամենավերջինը Բուլղարիան է՝ 1.163:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---