ՄԻԵԴ-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտման գործով Շվեյցարիայի դատարանի որոշումը. Թուրքերը փոխհատուցում կստանան29 նոյեմբերի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտման գործով Շվեյցարիայի դատարանի որոշումը: Նոյեմբերի 28-ին հրապարակված «Մերջանն ու այլոք ընդդեմ Շվեյցարիայի» (MERCAN AND OTHERS v. SWITZERLAND) գործով ՄԻԵԴ-ը որոշել է, որ Շվեյցարիան չի պաշտպանել թուրք Ալի Մերջանի, Հասսան Քեմալի և Էթեմ Կայալիի ազատ խոսքի իրավունքը, որոնք 2010-ին դատապարտվել էին ռասսայական խտրականության համար: Վերջիններս մեղադրվում էին Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ, հայտնում է Panorama.am-ը: Շվեյցարիայի դաշնային դատարանը Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտել էր 3 թուրքերի, որոնց գործը ներկայացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մերջանն ու այլոք ընդդեմ Շվեյցարիայի» գործով, ինչպես «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դեպքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանել է խոսքի ազատությունը: «Մերջանն ու այլոք ընդդեմ Շվեյցարիայի» գործով հայցվորներից (Ալի Մերջանին, Հասսան Քեմալին և Էթեմ Կայալին) մեկը 2007-ին խոսել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում կայացած Քեմալիստների ասոցիացիայի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայերի տարհանումների վերաբերյալ ու փոխարինել Դողու Փերինչեքին որպես բանախոս, երբ վերջինիս թույլ չեն տվել մուտք գործել Շվեյցարիա, իսկ մյուս երկուսն էլ եղել են միջոցառման կազմակերպիչները: Վինտերտուր շրջանի դատարանը 3 թուրքն 2008-ին դատապարտել էր ու պարտավորեցրել տուգանք վճարել 4500 և 3600 շվեյցարական ֆրանկի չափով՝ ցեղասպանության ժխտման համար: 2010-ին գերագույն դատարանը ևս վճիռը ուժի մեջ էր թողել: ՄԻԵԴ-ը գտել է, որ գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ ազատ արտահայտման իրավունքի խախտում, ու պարտավորեցրել է Շվեյցարիային դիմումատուներին տալ փոխհատուցում 4 988 եվրո, գումարած հարկերը, ինչպես նաև 25 156 եվրո, գումարած հարկերը, որպես ծախսեր: Ինչպես գրում է Le Temps-ը, ՄԻԵԴ Մեծ պալատն արդեն իսկ նման որոշում կայացրել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր հայոց ցեղասպանությունը ժխտելու ու այն «միջազգային սուտ» անվանելու համար: ՄԻԵԴ-ը գտավ, որ խախտվել էր Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը: ՄԻԵԴ-ը գտել էր, որ հայերի իրավունքները պաշտպանելու համար Փերինչեքին դատապարտելը չափազանց էր ու նրա խոսքերը ատելության կամ անհանդուրժողականության կոչեր չեն եղել: Շվեյցարիայի դատարանը ստիպված եղավ վերանայել դատավճիռն ու անգամ փոխհատուցում տրամադրել Փերինչեքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |