«ՄՅՈւ» նախկին խաղացող. Ջեսի Լինգարդը Մխիթարյանի պես լավ ֆուտբոլիստ է29 նոյեմբերի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլսը համեմատել է ակումբի երկու ֆուտբոլիստներ Ջեսի Լինգարդին և Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում է բրիտանական Express լրատվական կայքը: Սքոուլսն ասել է, որ Լինգարդն ու Մխիթարյանը միևնույն մակարդակի ֆուտբոլիստներ են: «Միգուցե Ջեսի Լինգարդը չունի այնքան հեղինակություն, որքան Մխիթարյանը կամ մեկ այլ ֆուտբոլիստ, և թիմակիցները նրան բավականաչափ չեն վստահում, սակայն նա ունի իր ունակությունները», - ասել է «կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտարարագրվել Պրեմիեր լիգայի մրցաշրջանի հերթական՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուոթֆորդ» հանդիպմանը:Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն անփոփոխ էր թողել «ՄՅՈւ»-ի հիմնական կազմը նաև «Նյուքասլ Յունայթեդի» և «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ հանդիպումների ընթացքում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: «Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել: Նրա ելույթների մակարդակը գնալով վատացավ գոլերի, արդյունավետ փոխանցումների, բարձր ճնշման, մրցակցից գնդակը խլելու և այն օգուտի տեսակետից, որը պետք է թիմին բերի 10 համարի տակ խաղացող ֆուտբոլիստը: Դա բավարար էր այլ ֆուտբոլիստներին շանս տալու համար: Յուրաքանչյուրն արժանի է շանսի՝ ամեն ինչ պարզ է»,-ասել է Մոուրինյոն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |