Կառավարությունում ՀՀ թվային զարգացման ռազմավարության նախագիծ են քննարկել![]() 29 նոյեմբերի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Այն նախատեսում է թվային բարփոխումներ իրականացնել 6 ուղղություններով՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն: Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է: Քննարկվել են ռազմավարության իրականացման գործում մասնավոր ընկերություններին ներգրավելու նպատակով հարկային հավասար պայմանների ապահովմանը, թվային ոլորտում շարունակական ներդրումները խթանող լրացուցիչ գործիքների մշակմանն ու ներդրմանը, դաշտում մատչելիության և հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |