Առցանց անվճար անգլերեն դասընթացներ` մարզերի բնակիչների համար![]() 29 նոյեմբերի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ իրականացնում է Ընդհանուր անգլերեն սկսնակների համար և Բիզնես անգլերենի անվճար դասընթացներ։ Ծրագրին կարող են մասնակցել համակարգչին տիրապետող և ինտերնետային կապի հասանելիություն ունեցող 17-35 տարեկան մարզաբնակներ։ Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել ու համապարփակ գիտելիքներ անգլերենից, որի արդյունքում կտիրապետեն աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը և կօգտագործեն այն որպես հաղորդակցության և մասնագիտական զարգացման միջոց: Դասավանդման ժամանակակից մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների համադրման շնորհիվ ուսուցման գործընթացը կլինի հետաքրքրական, դյուրին, ինչպես նաև կնպաստի հավելյալ հմտությունների ձեռքբերմանը։ Դասընթացին մասնակցությունն անվճար է՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այնուամենայնիվ, մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնելՀայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվումեն կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում ենհամայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն ենՀայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան67,000 բնակիչները: 2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթությանմիջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները,հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլմարզերում և համայնքներում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |