ՀՀ պատանի լողորդները մեդալներ են նվաճել Իրանում![]() 30 նոյեմբերի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 10 պատանի լողորդ Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Լողի հայկական ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4x50 մետր ազատ ոճ փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաեւ 4x100 մետր փոխանցալողում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Մրցումներին մասնակցում են Իրանի (8 թիմ), Հայաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |