Հետազոտություն. Մահմեդականների քանակը Եվրոպայում կարող է կրկնապատկվել30 նոյեմբերի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Մահմեդականների քանակը Եվրոպայում առաջիկա 30 տարում կարող է կրկնապատկվել: Այդ են վկայում ամերիկյան Pew Research Center սոցիոլոգիական կենտրոնի հետազոտության տվյալները: Սոցիոլոգները 3 հնարավոր սցենար են առաջարկում: Առաջին սցենարի համաձայն, դիտարկվում է մի իրավիճակ, երբ միգրացիան դեպի Եվրոպա ամբողջովին դադարել է, և խոսքը միայն բնական աճի մասին է: Մահմեդական ընտանիքներում ծնելիության բարձր մակարդակի պատճառով իսլամի հետնորդների քանակը Եվրոպայի բնակիչների ընդհանուր թվում ներկայիս 4,9%-ից կհասնի 7,4%-ի, գրում է Deutsche Welle-ն: Մյուս տարբերակը դիտարկում է միայն սովորական, աշխատանքային միգրացիան եվրոպական երկրներ: Այդ դեպքում 2050-ին Եվրոպայում մահմեդականները կկազմեն բնակչության 11,2%-ը: Իսկ եթե Եվրոպա մահմեդականների ներգաղթը մնա 2014-2016թթ. մակարդակին, ապա մահմեդականների բաժինը Եվրոպայի բնակչության մեջ կկազմի 14%: Գերմանիայում այդ թվերն ավելին կլինեն, քան միջինը Եվրոպայում՝ 1-ին տարբերակի դեպքում՝ 8,7%, 2-րդի դեպքում` 10,8% և նույն տեմպերով փախստականներին ընդունելու դեպքում՝ 19,7%: Հետազոտությունն անցկացվել է Եվրամիության 28 երկրում, ինչպես նաև Նորվեգիայում և Շվեյցարիայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |