Դիվանագետներ. Միայն լեգիտիմ Հայաստանի նախագահը կարող է պատասխանել երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերներին23 փետրվարի 2008 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Ազատության հրապարակում ընթացող Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցվել է Հայաստանի մի խումբ դիվանագետների հայտարարությունը: Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում եւ Մոլդովայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը: Հրապարակված փաստաթղթում համոզվածություն է հայտնվում, որ միայն լեգիտիմ Հայաստանի նախագահը կարող է պատասխանել երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Փաստաթղթում նաեւ կոչ է ավում իրավապահ մարմիններին ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ որեւէ ուժային գործողությունից: Հիշեցնենք նաեւ, որ, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, իր գլխավորած շարժմանը սատարելու մասին արդեն հայտարարել են Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Բելառուսի որոշ քաղաքական գործիչներ, Ռուսաստանի աջերի միությունը, Բուլղարիայի վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովը, Բելառուսի խորհրդարանի նախկին խոսնակ Ստանիսլավ Շուշկեւիչը: Նշենք, որ ավելի վաղ հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր այն մասին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիդ Զադոյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների, «Զադոյանը չի ցանկացել հաշտվել նախագահի ընտրության ժամանակ տեղ գտած զեղծարարությունների հետ»: Ընդդիմության շարժմանը միացել են նաեւ Հայաստանի Միացյալ աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները: Ըստ այդ կուսակցության խորհրդի անդամ Թամարա Գեւորգյանի, կուսակցության շատ անդամներ բացահայտ հայտնում թե սատարում են առաջին նախագահին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով |