Հայաստանը՝ ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակ30 նոյեմբերի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակն է: Նման եզրակացության են եկել ՌԴ գործարար զբոսաշրջության շուկայի առաջատար «Աերոկլուբ» ընկերությունների խմբի փորձագետները՝ վերլուծելով դեպի ԱՄՆ ռուս գործարարների ամրագրած ավիատոմսերի տվյալները և պարզել, թե ինչպես է փոխվել պահանջարկը մուտքի արտոնագրերի սահմանափակումների ներմուծումից հետո: Ըստ հետազոտության, վիզաների տրամադրման սահմանափակումը չի ազդել ԱՄՆ և ՌԴ միջև գործարար ակտիվության վրա՝ ՌԴ-ից ԱՄՆ գործարար ուղևորությունների թիվն աճել է 22 տոկոսով 2016-ի համեմատ: ՌԴ քաղաքացիների համար ԱՄՆ վիզա ստանալու այլընտրանքային եղանակն այլ երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներն են: Ըստ փորձագետների նախնական գնահատականների, առավել հարմար տարբերակն այդ առումով Հայաստանն է, քանի որ ՌԴ քաղաքացիները կարող են ՀՀ մեկնել ներքին անձնագրով, իսկ հյուպատոսական գանձումը վճարել առցանց ՌԴ տարածքում: Փաստաթղթերը հարկավոր է անձամբ ներկայացնել, սակայն ստանալ կարելի է փոստով՝ ձևակերպելով առաքումը DHL հայաստանյան ներկայացուցչությունում: Մյուս երկրներում այդպիսի հնարավորություն չկա: Որոշ գործարարներ փորձել են վիզաներ ստանալ Վրաստանում, սակայն այս տարբերակը հասանելի է միայն ՌԴ 2 գործող արտասահմանյան անձնագիր ունեցողներին կամ նրանց, ով պատրաստ է մնալ երկրում մինչև վիզան ստանալը: Լատվիան ևս կարող է հարմար համարվել ՌԴ գործարարների համար ԱՄՆ վիզա ստանալու առումով, սակայն այդ դեպքում հարկավոր է նաև շենգենյան վիզա ունենալ: «Աերոկլուբի» ընկերությունների խումբն առաջատար է գործարար ուղևորությունների և կորպորատիվ հաճախորդների համար գործարար ուղևորությունների կազմակերպման ոլորտում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |