Լևոն Արոնյանը դարձյալ 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում30 նոյեմբերի 2017 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված դեկտեմբերի վարկանիշում: Հայ շախմատիստի վարկանիշը 2805 է: Վարկանիշը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2837 միավորով: Երրորդ հորիզոնականում ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովն է՝ 2799 միավորով: Աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը՝ 72-րդ հորիզոնական, և Վլադիմիր Հակոբյանը`78-րդ հորիզոնական: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիﬕր Կրաﬓիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը: Լևոն Արոնյանը պահպանել էր 2-րդ տեղը նաև ՖԻԴԵ-ի նոյեմբերի վարկանիշում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |