Սարիկ Անդրեասյանը կնկարահանի «Հայրիկներ» ֆիլմը![]() 30 նոյեմբերի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի, նրա եղբոր՝ Ղևոնդ Անդրեասյանի և Արմեն Անանիկյանի «Մեծ կինո» ընկերությունը հայտարարել է «Մայրիկները» ֆիլմի նմանությամբ «Հայրիկներ» ալմանախը նկարահանելու մտադրության մասին: «Մեծ կինոյից» բացի ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն նաև «Մարս Մեդիան», «Կարգոն» և All Media-ն: Ֆիլմը բաղկացած կլինի 4 կինոնովելից: Յուրաքանչյուր մաս իր ռեժիսորը կունենա՝ նովելները կնկարահանեն Սարիկ Անդրեասյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դմիտրի Դյաչենկոն և Կիրիլ Պլետնյովը, հայտնում է Rusarminfo-ն: : Հայրիկների դերերում հանդես կգան Դմիտրի Նագիևը, Կոնստանտին Խաբենսկին, Վլադիմիր Մաշկովն ու Ռինալ Մուհամետովը: Նկարահանումները կմեկնարկեն 2018-ի գարնանը, իսկ ֆիլմը էկրան կբարձրանա 2019-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |