Կամո Հովհաննիսյանը՝ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն ֆուտբոլիստ30 նոյեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողն է ճանաչվել 2016/17 խաղաշրջանում երկրպագուների վարկածով: Ամբողջ առաջնության ընթացքում ակումբի պաշտոնական կայքում քվեարկություն է ընթացել: Յուրաքանչյուր խաղից հետո կայքի այցելուները կարող էին նշել «Տորպեդոյի» 3 լավագույն ֆուտբոլիստի: Ամենից հաճախ հանդիպող ֆուտբոլիստին տրվում էր 3 միավոր, երկրորդ՝ 2, երրորդին՝1: Արդյունքում բելառուսական ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամը: Կաոմ Հովհաննիսյանը քվեարկության արդյունքում հավաքել է 52 միավոր, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: Երկրորդ տեղում Մաքսիմ Սկավիշն է 31 միավորով, 3-րը՝ կիսել են Եգոր Զուբովիչն ու Ալեքսանդր Մակասը՝ 16-ական միավորով: Հովհաննիսյանը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: 10 խաղում նա լավագույնն է ճանաչվել, իսկ լավագույն եռյակում է եղել 24 անգամ՝ գործնականում յուրաքանչյուր հանդիպման արդյունքում: Առաջնության ավարտին Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր |