Viva 1500-ի բաժանորդները ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս կարող են վճարել միայն առաջին 3 րոպեի համար30 նոյեմբերի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մարտի 1-ը Viva 1500 սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներին՝ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար: Առաջարկը գործում է Viva 1500 սակագնային պլանի՝ ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար: «Viva սակագնային պլանները յուրահատուկ են, քանի որ նրանք առավելագույնս հարմարեցված են բաժանորդների կարիքներին և տրամադրում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայությունները: Viva 1500 սակագնային պլանը հիանալի հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին, այն է՝ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարել միայն զանգի առաջին 3 րոպեի համար: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, մենք հանդես ենք գալիս նորարար լուծումներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել հեռավորությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |