Շվեյցարացի գինեգործները մտադիր են ներդրումներ անել Վայոց ձորում30 նոյեմբերի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարացի գինեգործները մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում: Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 30-ին ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, որը ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում: Կարեն Կարապետյանը ողջունել է շվեյցարացի գործարարի՝ Հայաստանում գինեգործության ոլորտում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և կառավարության անունից ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնել: «ՀՀ կառավարությունը կարևորում է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պատրաստ ենք կանգնել Ձեր կողքին և աջակցել Հայաստանում Ձեր բիզնեսի զարգացմանը», - նշել է վարչապետը: Ջեյքբ Շուլերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և գոհունակություն հայտնել մեր երկրում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված պայմաններից: Նա ներկայացրել է Schuler St Jakobs Kellerei-ի գործունեությունը և նշել, որ Հայաստանում ստեղծված է բավական նպաստավոր միջավայր՝ բիզնես գործունեություն ծավալելու համար: Շվեյցարացի գործարարը նշել է, որ իր ներկայացրած ընկերությունը շահագրգռված է ներդրումային ծրագրեր իրականացնել գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում և նպաստել ոլորտի հետագա զարգացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Շուլեր ընտանիքը գինեգործությամբ է զբաղվում ավելի քան 300 տարի: Schuler St Jakobs Kellerei-ը պատկանում է գինեգործական ձեռնարկությունների թվին, որոնք ունեն սեփական գինու արտադրություն և վաճառքի ցանցեր: Ընկերությունն ունի 12 գինու խանութ, երկու գինեգործական տարածք Շվեյցարիայում և առաջարկում է ավելի քան 250 բացառիկ գինիներ՝ ամբողջ աշխարհից և արդեն Հայաստանից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |